
Ուելսի արքայադուստր Քեյթը դուրս է եկել էժանագին զգեստով: Համապատասխան տեղեկությունը հաղորդում է Daily Mail-ը։
Նշվում է, որ 41-ամյա Քեյթ Միդլթոնը, ով աջակցում է հղիներին ու երիտասարդ մայրերին, այցելել է Royal Surrey County Hospital-ի ծննդատուն։ Այցի համար նա ընտրել է միջին երկարությամբ, վզի հատվածում V-աձև կտրվածքով մանանեխի գույնի զգեստ: Հայտնի է, որ Karen Millen հագուստի ապրանքանիշի այս զգեստի գինը 220 ֆունտ է (մոտ 15 հազար ռուբլի):
Բացի այդ, արքայազն Ուիլյամի կինը կերպարը լրացրել է մուգ կապույտ թավշյա բարձրակրունկներով և համապատասխան երանգի կլատչով։ Հրատարակության տվյալներով՝ հիվանդանոց այցը Միդլթոնի առաջին անհատական այցն է Ուելսի արքայադստեր կարգավիճակում։