Խեղում եք իմ ասածները, քանդել այգիները արտահայտություն իմ բերանից դուրս չի եկել, ես ասել եմ՝ ցանկացած մարդ պետք է ստեղծի մեծ արդյունքև եթե ունես փոքր հողակտոր, ակնհայտորեն չես կարող ստեղծել մեծ արդյունք: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով խաղողագործների հետ հանդիպմանը
«Կամ պետք է մեծացնես քո հողատարածքները, կամ պետք է զբաղվես այլ գործունեությամբ, որով կստեղծես մեծ արդյունքը: Գիտեք, որ Կառավարությունն աշխատում է խոշորացնել գյուղատնտեսությունը միայն այն նպատակով, որ գյուղատնտեսությամբ զբաղողները կարողանան ունենալ լավ եկամուտ: Եթե դու ունես փոքր հողակտոր, ակներևաբար, ինչ էլ անես, չես կարողանա ստանալ այնքան եկամուտ՝ ընտանիքդ պատշաճ կերպով պահելու համար, դա ինքնախաբեություն է: Ես ունեմ շատ ընկերներ՝ գյուղում ապրող, ովքեր թողել են գյուղատնտեսությունը և զբաղվում են այլ գործունեությամբ»,- ասել է նա:
Քերոբյանը նշել է գուցե կոշտ է հնչում, բայց մարդիկ պետք է հասկանան, որ պետությունը պարտավոր չի սուբսիդավորել այնքան, որ ապահովի իր համար բավարար չափով եկամուտ: