Անհայտ անձը հարձակվել է «Լուվրի» տարածքի անվտանգությունը հսկող իրավապահի վրա
Advertisement 1000 x 90

Անհայտ անձը հարձակվել է «Լուվրի» տարածքի անվտանգությունը հսկող իրավապահի վրա

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ժամեր առաջ հարձակում է տեղի ունեցել: Ֆրանսահայ հասարակական գործիչ Արման Ավագյանը տեղեկացնում է, որ անհայտ անձը դանակով հարձակվել է «Լուվր» թանգարանը հսկող իրավապահի վրա, որն էլ կրակ է բացել և ծանր վիրավորել հարձակվողին: «Նա իր մոտ ունեցել է սուր գործիքներ  և հարձակման պահին բղավել է «Ալլահ աքբար»: Տեղի ոստիկանությունը փակել է ինչպես թանգարանի հարևան տարածքներն, այնպես էլ բուն թանգարանը»,- նշել է Ավագյանը:

«ՏԱՍՍ» գործակալությունը հայտնում է, որ թանգարանը հսկող ոստիկանի վրա հարձակված անձի պայուսակում իրավապահ մարմինները պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերել: Իրավապահ մարմինները տեղեկացնում են, որ անհայտ անձը փորձել է երկու մեծ պայուսակով մտնել Լուվրի մոտ գտնվող առևտրի կենտրոն: Ոստիկանները կանգնեցրել են, փորձել ստուգել պայուսակը: Նրա մոտ եղել են սուր գործիքներ, որոնցով փորձել է  հարձակվել ոստիկանների վրա: Նրանցից մեկը վիրավոր է, նա ստացել է անհրաժեշտ բուժօգնություն: Հարձակվողը ևս վիրավոր է, նրա ուղղությամբ ոստիկանները կրակել են 5 ա նգամ:



Նման նյութեր