Խորը վշտով և սրտի կսկիծով տեղեկացնում ենք, որ 19 տարեկան հասակում հայրենիքի համար մղվող թեժ մարտերում հերոսաբար զոհվեց մեր համագյուղացի ժամկետային զինծառայող Սաշա Արթուրի Ասատրյանը:
Սաշը… Այսպես էին դիմում նրան բոլորը` ընկերները, բարեկամները, հարազատները: Այսպես էին դիմում նաև այնտեղ` դիրքերում, Սյունյաց աշխարհի բարձր լեռներում, որտեղ կանգնած էր նա խրոխտ ու հպարտ:
Նա հայրենիքի սահմանն ավելի թանկ գնահատեց իր ջահել կյանքից և մինչև վերջ կռվեց թշնամու դեմ` հավատարիմ մնալով զինվորական երդմանը: Նա մնաց այնտեղ` վերևում, ամենից և ամենքիցս վեր, ամպերից էլ վեր…զենքը ձեռքին, խաչը թիկունքին: