Արքայազն Հարրին եւ Էլթոն Ջոնը գաղտնալսման համար դատի են տվել Daily Mail-ին
Advertisement 1000 x 90

Արքայազն Հարրին եւ Էլթոն Ջոնը գաղտնալսման համար դատի են տվել Daily Mail-ին

Արքայազն Հարրին եւ երգիչ Էլթոն Ջոնը դատի են տվել բրիտանական Associated Newspapers հրատարակչությանը, որը թողարկում է Daily Mail թերթը՝ անձնական կյանք ներխուժելու համար։ Այս մասին հայտնում է Variety-ն։

Հայցեր են ներկայացրել նաեւ դերասանուհիներ Էլիզաբեթ Հերլին եւ Սադի Ֆրոստը, ինչպես նաեւ ակտիվիստ բարոնուհի Դորին Լոուրենսը։

Hamlins իրավաբանական ընկերությունը ներկայացնում է Հարրի եւ Ֆրոսթի շահերը: Հայտարարության մեջ ասվում է, որ նրանք «զարհուրելի հանցավոր գործունեության եւ գաղտնիության իրավունքի կոպիտ խախտումների զոհ են դարձել»:

Gunnercooke-ը, որը ներկայացնում է Ջոնին, Հերլին եւ Լոուրենսին, նույնպես երեք առանձին հայց է ներկայացրել հրատարակչության դեմ՝ «անձնական տեղեկատվության չարաշահման համար»:

Ըստ Variety-ի՝ Associated Newspapers-ը իբր վարձել է մարդկանց՝ հայտնի անձանց մեքենաներում եւ տներում գաղտնալսող սարք տեղադրելու, նրանց հեռախոսային խոսակցությունները լսելու եւ որոշ իրավապահների վճարելու՝ նրանց մասին տեղեկություններ տրամադրելու համար:

Նաեւ, ըստ հայցվորների փաստաբանների, հրատարակչության կողմից աշխատանքի ընդունված անձինք իբր «ապօրինի միջոցներով» մուտք են գործել բանկային հաշիվներ։

style.news.am