Մոնիկա Բելուչին աշխարհի ամենահայտնի իտալացի դերասանուհիներից եւ մոդելներից մեկն է։ Շատերը, եթե նույնիսկ դերասանուհու ստեղծագործության երկրպագու չեն, այնուամենայնիվ գիտեն նրա մասին, քանի որ այս կնոջ գեղեցկությունը ոչ մեկին անտարբեր չի թողնի։ Իզուր չէ, որ նա համարվում է կանացի գեղեցկության մարմնացում։
Մազեր
Մազերի կառուցվածքը, խտությունն ու փայլը Մոնիկային տրված է բնությունից, բայց հաշվի առնելով նրա գործունեության առանձնահատկությունները, որոնք պահանջում են մշտական հարդարում եւ տարբեր սանրվածքներ, դրանք կարող են փչանալ, սակայն դերասանուհին ունի մազերի խնամքի իր մոտեցումը։
Մոնիկա Բելուչին մազերը լվանում է շաբաթական ոչ ավելի, քան 2 անգամ, քանի որ չափն անցնելու դեպքում կարող եք չորացնել գլխամաշկը եւ մազերը։ Բացի այդ, նա հանքային ջուր է ավելացնում իր շամպունին. այն օգնում է շամպունի քիմիական բաղադրությունն ավելի նուրբ դարձնել մազերն ու գլխամաշկը։ Որպես դիմակ՝ դերասանուհին օգտագործում է ձիթապտղի յուղ, հենց այն է մազերին հաղորդում հարթություն եւ մետաքսանմանություն։ Մոնիկան կարծում է, որ մազերի համար մեծ նշանակություն ունի շամպունի եւ կոնդիցիոների որակը, ինչպես նաեւ այն, թե ինչպես են դրանք համապատասխանում մազերի տեսակին։
Մաշկի խնամք
Մոնիկան պլաստիկ վիրաբուժության, ներարկումների, կոսմետիկ պրոցեդուրաների սիրահար չէ։ Եթե խոսենք մաշկի խնամքի մասին, որը դերասանուհին նախընտրում է, ապա այն հիմնված է երկու փուլի վրա՝ խոնավեցում եւ մաքրում։ Նաեւ դերասանուհին խորհուրդ է տալիս շատ ջուր խմել, քանի որ այն մաշկին փայլ է հաղորդում։
Դիետաներ
Մոնիկան, չնայած այն հանգամանքին, որ աշխատում էր որպես մոդել, եւ դաժան բիզնեսում պահանջվում են իդեալական պարամետրեր, նա երբեք կախված չի եղել դիետաներից։ Նա իտալացի է, ինչը նշանակում է, որ նրա արյան մեջ է սերը համեղ ուտելիքի նկատմամբ։ Իսկ եթե նա ընտրության առաջ կանգնի կատարյալ կազմվածքի եւ համեղ մակարոնի կամ հյութալի պիցցայի ափսեի միջեւ, ապա կընտրի սնունդը։ Երբեմն դերասանական խաղը պահանջում է նիհարել: Այս դեպքում Մոնիկան հաճախ է ուտում միս, ձուկ, բանջարեղեն, բայց փոքր չափաբաժիններով, ինչը նրան օգնում է նիհարել՝ չվնասելով օրգանիզմը։
Մարզումներ
Մոնիկա Բելուչիի կազմվածքը խենթացնում է, թեե մոդելային պարամետրեր չունի։ Մոնիկան խոստովանում է, որ շատ ծույլ է սպորտի համար, սակայն լողն ու յոգան իրեն հաճույք են պատճառում, ինչպես նաեւ քիքբոքսինգն ու կապոեյրան։
Գեղեցկություն եւ սեքսուալություն
Դերասանուհին համոզված է, որ կնոջ գեղեցկության հիմքը սերն է կյանքի եւ իր հանդեպ, քանի որ իսկական գեղեցկությունն ու սեքսուալությունը կախված չեն կոնքերից, գոտկատեղից կամ կրծքից, այլ հենց ներքին զգացողություններից, արտաքին աշխարհի նկատմամբ վերաբերմունքից։ Նա իրեն գեղեցիկ է զգում ոչ թե այն պատճառով, որ բոլորն այդպես են մտածում նրա մասին, այլ այն պատճառով, որ ինքն է ընտրել իր կյանքը: Մոնիկա Բելուչիի գեղեցկության գլխավոր գաղտնիքը ներքին ներդաշնակությունն ու հոգեվիճակն է։