Թոք-շոուի աստղ և մոդել Քիմ Քարդաշյանը պատմել է նախկին ընկերոջ՝ Փիթ Դևիդսոնի հետ հարաբերությունների մասին։ Այս մասին նա հայտնել է The Kardashians-ի նոր սերիայում։
«Փիթն ունի ամենաբարի սիրտը: Ինձ թվում է, որ մարդիկ նման պատկերացում ունեն նրա մասին, ինչի պատճառով էլ նա հանդիպում է այդպիսի կրակոտ աղջիկների հետ։ Բայց նա պարզապես ամենաքաղցր և մտածող մարդն է»,- խոստովանել է Քիմ Քարդաշյանը։
2021 թվականի փետրվարին Քիմ Քարդաշյանը ամուսնալուծության հայց է ներկայացրել Քանյե Ուեսթից։ Պաշտոնապես դատական գործընթացն ավարտվել է մարտի 2-ին։ Նոյեմբերին ցանցում լուրեր հայտնվեցին, որ ձեռնարկատերը հանդիպում է Փիթ Դևիդսոնի հետ։ Շուտով լուրերը հաստատվեցին։ Սակայն նրանց սիրավեպը կարճ տեւեց։ Օգոստոսի սկզբին հայտնի դարձավ բաժանման մասին։ Ավելի ուշ պաշտոնական տեղեկություն հայտնվեց զույգից։ Փիթ Դեյվիդսոնը նույնիսկ որոշել է հեռացնել դաջվածքը, որը նվիրել է իր նախկինին՝ «Իմ ընկերուհին իրավաբան է»։