Չափազանց ծեր է երկրորդ ժամկետով նախագահելու համար․ Մասկը նորից քննադատել է Բայդենին
Advertisement 1000 x 90

Չափազանց ծեր է երկրորդ ժամկետով նախագահելու համար․ Մասկը նորից քննադատել է Բայդենին

Գործարար Իլոն Մասկը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին չափազանց ծեր է անվանել երկրորդ նախագահական ժամկետի համար առաջադրվելու համար։

Այս կարծիքը նա հայտնել է Financial Times-ին (FT) տված հարցազրույցում։

Ավելի վաղ Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը քննադատել էր ԱՄՆ նախագահին և նրան անվանել մարդկային կերպարանք ունեցող խամաճիկ։ Ըստ նրա՝ Բայդենն ամերիկացիներին հիմարի տեղ է դրել։

Հոկտեմբերի 4-ին ամերիկացի գործող առաջնորդը հայտարարեց, որ մտադիր է մասնակցել 2024 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին և պատրաստվում է առաջադրվել երկրորդ ժամկետի համար։