Ռուս կինը սպանել է 8-ամյա որդուն, իսկ 5-ամյա դստեր դեմ մահափորձ է կատարել. ուշագրավ մանրամասներ
Advertisement 1000 x 90

Ռուս կինը սպանել է 8-ամյա որդուն, իսկ 5-ամյա դստեր դեմ մահափորձ է կատարել. ուշագրավ մանրամասներ

Դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել ՌԴ Սարատովի շրջանի 43-ամյա բնակչուհուն՝ 8-ամյա որդու սպանության և 5-ամյա դստեր նկատմամբ մահափորձ կատարելու համար: Այդ մասին Lenta.ru-ին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեի մարզային վարչությունից:

Դատարանը և հետաքննությունը հաստատել են, որ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին կինը երեխաների հետ եղել է տանը՝ Պրոկուդինո գյուղում: Նա բարկացել է իրեն չսլող երեխաների վրա, ապա պոլիէթիլենային տոպրակի, պարանի և շարֆի միջոցով խեղդել իր որդուն և դստերը:

Երբ երեխաները դադարել են կյանքի նշաններ ցույց տալ, մայրը նրանց դուրս է տարել և գցել կիրճը։

Հարևանների կանչով եկած շտապօգնություն բժիշկներն արձանագրել են տղայի մահը, իսկ աղջիկը ողջ է մնացել: Նրա առողջությանը լուրջ վնաս է պատճառվել: Փախուստի դիմած մորը կալանավորել են ողբերգական միջադեպի հաջորդ օրը:

 



Նման նյութեր