«Երբ հնչում են նման ձեւակերպումներ` որ մեր իշխանությունը վարչապետի գլխավորությամբ հանձնել են Արցախը, այդ մարդիկ անարգում են նրանց հիշատակը, ովքեր զոհել են իրենց կյանքը` ապահովելով արցախցիների անվտանգությունը, թույլ չտալով իրականացնել էթնիկ զտում: Որպեսզի ինչ-որ բան տաս, նվիրես կամ հանձնես, դա պետք է քոնը լինի այս պահի դրությամբ, ես կրկնում եմ, Հայաստանի Հանրապետությունը որեւէ ներգրավվածություն, ներկայություն չունի Արցախում եւ արցախցիների անվտանգության երաշխավորը ըստ եռակողմ պայմանավորվածության վերապահված է ռուս խաղաղապահներին», Ֆակտորի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քպ-ական ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
ՔՊ-ականները շարունակում են անմեղսունակության ու գավառական շուստրիության մաստեր կլասը սեփական անկարողության, եթե ոչ դավաճանության համար արդարանալու անհաջող փորձերում։ Աղաջանյանի հարցազրույցից այս հատվածը դրա դասական դրսեւորում է, ինչպես նաեւ հանրությանը հայտնի կենդանու տեղը դնելու փորձ։ Արցախը «մերը չէ» ոչ թե պատերազմի արդյունքում, այլ քպ-ական իշխանության կողմից պատերազմի արդյունքները ճանաչելու, ժամանակավոր նահանջը եւ հայ զինվորների սխրանքը պարտության վերածելու, հայկական իրավունքներից հրաժարվելու պատճառով։ Պրահայի ոճրագործությունը չի հաջողվի սվաղել։