Վերջապես ՊՍԺ-ում ամեն ինչ հանդարտվեց Գալտիեի և Մբապեի ավազոտ զբոսանավերի մասին կատակից հետո։ Հիմա էլ էկոակտիվիստները նոր սկանդալի մեջ են մեղադրում փարիզյան թիմին։ Այժմ քննադատությունն ընկել է Լիոնել Մեսսիի վրա։
Պարզվել է, որ արգենտինացու անձնական ինքնաթիռն ընդամենը երեք ամսում կատարել է 52 թռիչք։ Մեսսին 12 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ շքեղ ինքնաթիռ է վարձում ոչ միայն իր, այլ նաև իր մերձավորների համար։
Ֆրանսիական L’Equipe սպորտային հրատարակությունը պարզել է, որ այս տարվա հունիս-օգոստոս ամիսներին Լեոյի անձնական ինքնաթիռն օդում անցկացրել է ընդհանուր առմամբ 368 ժամ։ Այս թռիչքների արդյունքում արգենտինական ինքնաթիռն օդ է արտանետել 1502 տոննա ածխաթթու գազ՝ նույնքան, որքան միջին մարդն արտանետում է 150 տարվա ընթացքում։
Ֆրանսիայում չափազանց զգայուն են կլիմայի փոփոխության հարցում, ուստի յուրաքանչյուր նման լուր մեծ վրդովմունք է առաջացնում Հինգերորդ հանրապետության բնակիչների շրջանում։
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն ներողություն է խնդրել ավազե զբոսանավերի հետ կապված անտեղի կատակի համար, սակայն ֆրանսիացի մասնագետը շարունակում է քննադատվել։ Վերջերս, օրինակ, էկոակտիվիստները Գալտիեի դեմ ակցիա էին կազմակերպել հենց մարզչի ելույթի ժամանակ սպորտի զարգացմանը նվիրված փառատոնում։
Սիրարփի Աղաբաբյան