Լրատվամիջոցները սկսել են ակտիվորեն քննարկել այն լուրերը, թե Իկեր Կասիլյասը հանդիպում է Ժերար Պիկեի նախկին կնոջ՝ Շակիրայի հետ։ Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահը ստիպված է եղել հերքել բամբասանքները։
Իկերն իր սոցցանցում հրապարակել է նյութ, որտեղ ասվում է, որ դարպասապահը հանդիպում է Շակիրայի հետ, իսկ հետո Կասիլյասը հակիրճ և պարզ գրել է. «Tocate las narices»: Այս արտահայտությունը նշանակում է «ջղայնացնել», «գրգռել»։
Կասիլյասի վերաբերմունքն այս բոլոր անհիմն խոսակցություններին շատ պարզ է։
Ինչպե՞ս սկսվեցին այս խոսակցությունները: Բանն այն է, որ Շակիրան, ինչպես գիտեք, վերջերս է բաժանվել «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեից։ Իսկ Իկերը անցյալ տարի բաժանվեց կնոջից, ում հետ միասին էին 12 տարի։
Սիրարփի Աղաբաբյան