Հզոր պայթյուն՝ Ուկրաինային սահմանակից ռուսական Բելգորոդում. մանրամասներ
Advertisement 1000 x 90

Հզոր պայթյուն՝ Ուկրաինային սահմանակից ռուսական Բելգորոդում. մանրամասներ

Հայտնի է ռուսական Բելգորոդ քաղաքում որոտացած հզոր պայթյունի պատճառը:

Տարածաշրջանի օպերատիվ շտաբից հայտնել են, որ պայթյունները պայմանավորված են եղել քաղաքի մերձակայքում գտնվող ռազմավանում զինամթերքի ոչնչացման  հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ, քաղաքում տեղի ունեցած հզոր պայթյունի մասին հայտնել էր Reuters-ը՝ ականատեսներին հղումով:

Հիշեցնենք, որ Բելգորոդը 40 կմ է հեռու Ուկրաինայի հետ սահմանից: