Քանյե Ուեսթի ընկերները լրջորեն անհանգստացած են նրա հոգեկան վիճակով։ Այս մասին հայտնում է Page Six-ը՝ հղում կատարելով ռեփերի ընկերներին։
Ինսայդերները չեն կասկածում, որ Քանյե Ուեսթի վերջին «չարաճճիությունները» նյարդային ծանր պոռթկումի հետևանք են: Ընկերների խոսքով՝ վերջին շրջանում ռեփերը գրեթե չի քնում, և հենց այս խնդիրն էր պատճառը, որ 2016 թվականին նրան հոսպիտալացրել են հոգեբուժական կլինիկայում։
Աստղին մոտ կանգնած աղբյուրները հրապարակմանը հայտնել են, որ Քանյեն սկսել է տարօրինակ պահվածք ցուցաբերել անցած շաբաթ, երբ աշխատանքից ազատել է իր փարիզյան շոուի կազմակերպչին, չեղարկել շոուի նախնական ծրագրերը և հապճեպ կազմակերպել նորը` «White Lives Matter»-ը դարձնելով գլխավոր թեման: Հաղորդվում է, որ Ուեսթը նաև փորձում է վարձել քաղաքական ստրատեգների նոր թիմ, որը կենտրոնանալու է 2024 թվականին երկրորդ նախագահական ընտրարշավի համար հարթակի մշակման վրա: Ինսայդերը հավելել է, որ մինչ այժմ իր ընկերներից ոչ մեկին չի հաջողվել կապ հաստատել Քանյեի հետ և համոզել նրան դիմել մասնագետի օգնությանը։