Գիտնականները հայտնաբերել են տղամարդկանց մոտ ծանր անպտղության համար պատասխանատու մուտացիաները
Advertisement 1000 x 90

Գիտնականները հայտնաբերել են տղամարդկանց մոտ ծանր անպտղության համար պատասխանատու մուտացիաները

Տղամարդկանց մոտ անպտղության որոշ ծանր դեպքեր կապված են CEP78 գենի մուտացիաների առաջացման հետ, որի վնասումն անշարժացնում է տղամարդու սեռական բջիջները: Չենդուի Սիչուանի համալսարանի հետազոտող Շեն Ինի գլխավորությամբ չինացի գիտնականների բացահայտումները հրապարակվել են Science Advances ամսագրում։

Ցենտրոսոմներն առանցքային դեր են խաղում մարդու մարմնի բոլոր բջիջների բաժանման գործընթացում։ Դրանք բաղկացած են երկու ցենտրիոլներից՝ փոխկապակցված միկրոխողովակներից, ինչպես նաեւ մեծ թվով այլ սպիտակուցային մոլեկուլներից։

Շեն Ինը եւ նրա գործընկերները պարզել են, որ իրենց ուսումնասիրած անպտուղ տղամարդկանցից մեկի գենոմը պարունակում է CEP78 գենի մուտացիա, որը պատասխանատու է որոշակի ցենտրիոլային սպիտակուցների արտադրության համար: Ցենտրիոլները կարեւոր դեր են խաղում արական եւ իգական սեռական բջիջների միջուկային միաձուլման գործընթացում:

Մկների վրա իրականացված փորձերը ցույց են տվել, որ CEP78 գենի վնասումը կտրուկ նվազեցնում է կրծողների օրգանիզմում կենսունակ սեռական բջիջների քանակը եւ իրականում ամբողջովին անշարժացնում նրանց: Ավելին, գիտնականները պարզել են, որ նման մարմինների ներմուծումը ձվաբջիջներ չի հանգեցնում կենսունակ սաղմերի ձեւավորմանը՝ երկու սեռական բջիջների միջուկների միաձուլման գործընթացում ձախողումների պատճառով:

style.news.am