Արքայազն Ուիլյամը ժառանգել է Հերեֆորդշիրում գտնվող Հարեւուդ Էնդ գյուղական կալվածքը, որը մասամբ ավերվել է։ Այդ մասին գրում է Mirror-ը։
Քորնուոլի դքսությունը գնել է առանձնատունը եւ 364 հեկտար հողատարածքը 2000 թվականին, երբ արքայազն Ուիլյամը համալսարանում էր սովորում: Երեք տարի անց, 8-9 միլիոն ֆունտ ստեռլինգով սկսվեց ֆերմերային տների, քոթեջների եւ գյուղատնտեսական այլ շինությունների վերակառուցումը: Ապագա թագավոր Չարլզ III-ը, ապա Ուելսի արքայազնը հույս ուներ, որ իր ավագ որդին եւ նրա ընտանիքը կապրեն գլխավոր շենքում։
Սակայն արքայազն Ուիլյամը երբեք չտեղափոխվեց Հարեւուդ Էնդ, եւ առանձնատունը չվերանորոգվեց: Ճարտարապետ Քրեյգ Համիլթոնը նախագծել էր նոր առանձնատուն, բայց այն այդպես էլ չի կառուցվել։
Այժմ արքայազն Ուիլյամը դարձել է կալվածքի օրինական սեփականատերը՝ հորից ժառանգելով իր ունեցվածքը Կորնուոլի դքսությունում։