Առողջության համար ի՞նչ հետեւանքների կարող է հանգեցնել թոշակի անցնելը
Advertisement 1000 x 90

Առողջության համար ի՞նչ հետեւանքների կարող է հանգեցնել թոշակի անցնելը

Թոշակի անցնելուց հետո մարդիկ կարող են տարբեր հիվանդություններ ձեռք բերել ֆիզիկական ակտիվության նվազման պատճառով։ Այսպիսի եզրահանգման են եկել Տուրկուի համալսարանի (Ֆինլանդիա) գիտնականները, որոնց աշխատանքը հրապարակվել է International Journal of Behavioral Nutrition and Physical Activity ամսագրում։

Գիտնականներն ուսումնասիրել են 515 մարդու, որոնք թոշակի անցնելուց առաջ դաստակին աքսելերոչափ էին կրում օրական 24 ժամ՝ մեկ շաբաթվա ընթացքում եւ դրանից մեկ տարի հետո։ Պարզվել է, որ թոշակառուները օրական քնել են միջինը 36 րոպե ավելի եւ սպորտով մեկ ժամ ավելի քիչ են զբաղվել, քան թոշակի անցնելուց առաջ։

Գիտնականների խոսքով՝ այդ սովորությունները կապված են առողջական շատ խնդիրների հետ, ներառյալ սրտի հիվանդությունները, թուլամտությունը եւ արյան բարձր ճնշումը։

Հետազոտողները թոշակի անցնող մարդկանց կոչ են անում ավելացնել ֆիզիկական ակտիվությունը։

news.am