Երեւանը երգում է Ֆորշի համար․ երգչի 55-ամյակին նվիրված երեկոն` հայկական շոու-բիզնեսի մասնակցությամբ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երեւանը երգում է Ֆորշի համար․ երգչի 55-ամյակին նվիրված երեկոն` հայկական շոու-բիզնեսի մասնակցությամբ

Dvin Music Hall-ում հոկտեմբերի 10-ին կայացավ «Երեւանը երգում է Ֆորշի համար» խորագրով համերգային երեկոն, որը նվիրված էր հայ երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Ֆորշի 55-ամյակին։

Միջոցառումը կազմակերպել էին Երեւանի ավագանու անդամներ Արմեն Սարգսյանը եւ Նուարդ Վարդանյանը՝ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի աջակցությամբ։

Միջոցառմանը հանդես եկան եւ հոբելյարին իրենց կատարումներով շնորհավորեցին Thea Orchestra-ն, Գոռ Սուջյանը, Արամոն, Էմմա Պետրոսյանը, Արթուր Իսպիրյանը, Շուշան Պետրոսյանը, Վահագն Հայրապետյանը, Արսեն Սաֆարյանը, Արամ MP3-ը, Սամսոն Մելիքյանը, Զարուհի Բաբայանը, Սրբուկը, Աղվան Պապոյանը, Արփին, Արտակ Ներսիսյանը, Լուկաս Մադոյանը, Հայկ Պետրոսյանը, Լեւոն Մալխասյանը, Ռադիկ Գաբրիելյանը եւ Խամաճիկների պետական թատրոնի արտիստները։

Հանդիսատեսը երգիչներին հավասար երգում էր սիրված արտիստի հիթերը: Ջերմ ու մտերմիկ երեկոյի ընթացքում ներկայացվեց նաեւ Ֆորշի 55-ամյակին նվիրված տեսաֆիլմ, եղան նաեւ բազում այլ անակնկալներ։ Ֆորշը եւ «Ռե Մինոր» խումբը եւս հանդես եկան կատարումներով։

style.news.am