COVID-19-ի դեմ պատվաստումը հղիության ժամանակ մոր եւ երեխայի համար լրացուցիչ ռիսկեր չի պարունակում
Advertisement 1000 x 90

COVID-19-ի դեմ պատվաստումը հղիության ժամանակ մոր եւ երեխայի համար լրացուցիչ ռիսկեր չի պարունակում

COVID-19-ի դեմ պատվաստումը հղիության ժամանակ կապված է վիժելու, ինտենսիվ թերապիայի բաժանմունք հոսպիտալացման ավելի ցածր վտանգի հետ եւ  լրացուցիչ ռիսկեր չի պարունակում երեխայի կամ մոր առողջության համար։ Այսպիսին են մետաանալիզի տվյալները, որն իրականացրել են Ցուկուբայի համալսարանի եւ Օհայոյի սիրտ-անոթային պաթոլոգիաների ուսումնասիրման կենտրոնի  բժիշկները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Pediatrics-ում։

Բժիշկներն ուսումնասիրել են ինը դիտորդական հետազոտություններ, որոնք համեմատել են COVID-19-ի դեմ 81 հազար պատվաստված եւ 255 հազար չպատվաստված կանանց հղիության ելքը։

Պատվաստված պացիենտների 98,2 տոկոսը ստացել է մՌՆԹ-պատվաստանյութ (Pfizer/BioNTech, Moderna կամ այլ պատվաստանյութ), 1,1 տոկոսն ստացել է վեկտորային պատվաստանյութ (Oxford/AstraZeneca կամ Johnson & Johnson), իսկ 0,7 տոկոսը ստացել է անհայտ պատվաստանյութ (տվյալներ չեն նշվել)։

COVID-19-ի դեմ պատվաստումը հղիության ժամանակ կապված է եղել ինտենսիվ թերապիայի բաժանմունքներ հոսպիտալացման, մեռելածնության,  SARS-CoV-2-ով մոր վարակվելու ավելի ցածր ռիսկի հետ։

Ժամանակից շուտ ծննդաբերությունների զգալի լրացուցիչ ռիսկ, Ապգար սանդղակով նորածինների ցածր գնահատական չի նկատվել։

Ավելին, ժամանակից շուտ ծննդաբերությունների հաճախակիությունն ավելի ցածր է եղել այն կանանց պարագայում, որոնք պատվաստվել էին երկրորդ կամ երրորդ եռամսյակում՝ այն կանանց համեմատ, որոնք չէին պատվաստվել կամ պատվաստվել էին առաջին եռամսյակում։ Կանանց 94 տոկոսը պատվաստվել էր երկրորդ կամ երրորդ եռամսյակի ժամանակ։

Այսպիսով, գիտնականների տվյալները հաստատում են COVID-19-ի դեմ պատվաստման անվտանգությունը եւ արդյունավետությունը հղիության ժամանակ։

med.news.am