Ամերիկացի բժիշկները Հայաստանի բնակիչներին խորհուրդ են տալիս հրաժարվել ծխելուց՝ կաթվածները կանխելու համար
Advertisement 1000 x 90

Ամերիկացի բժիշկները Հայաստանի բնակիչներին խորհուրդ են տալիս հրաժարվել ծխելուց՝ կաթվածները կանխելու համար

Հայաստանի բնակչության շրջանում կաթվածների կանխարգելման նպատակով պետք է ակտիվ պայքար ծավալել ծխելու դեմ եւ ակտիվ ապրելակերպ վարել։ Այս մասին հոկտեմբերի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսում, որը նվիրված էր սուր իշեմիկ կաթվածի բուժման պետական ​​ծրագրին, հայտարարեց Բոստոնի համալսարանի պրոֆեսոր, նյարդաբան Վիգեն Բաբիկյանը։

Նա խորհուրդ տվեց նվազեցնել շաքարավազի ու կենդանական ճարպի օգտագործումը՝ այն փոխարինելով բուսայուղով, իսկ ֆիզիկական ակտիվությամբ զբաղվել շաբաթական 3 ժամ։

Ալբերտայի կանադական համալսարանի նյարդաբանության դոցենտ Միքայել Սքոն Մուրատօղլուն, իր հերթին , խորհուրդ տվեց սահմանափակել աղի ընդունումը եւ թողնել ծխելը։

Նա մատնանշեց բնակչության հետ ակտիվ աշխատանքի, համակարգի զարգացման, մարդկային ռեսուրսների որակի բարելավման, առողջ ապրելակերպի խթանման, հիվանդությունների կանխարգելման կլինիկաների բացման անհրաժեշտությունը։

«Հայաստանը դրա համար գիտելիքի եւ փորձի համապատասխան պաշար ունի, եւ դրանք պետք է օգտագործել։ Ամեն դեպքում, ամենադժվարը բուժումը չէ, այլ քաղաքացիների վարքագծի փոփոխությունը»,-եզրափակեց բժիշկը։

med.news.am