ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանն Ինստագրամի իր էջում հայտնել է, որ շուտով Աբովյանի քաղաքը կունենա հիմն, որի ստեղծման գործում ներգրավված է նաև նա։
Սոցցանցի իր էջում Ավետ Բարսեղյանը հրապարակել է քաղաքապետի աշխատասենյակից լուսանկար և կից գրել․
«Շուտով՝ Աբովյան համայնքի ղեկավար Է. Բաբայանի նախաձեռնությամբ կներկայացնենք օրհներք»։