ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալլա Պուգաչովան եւ հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը ներկա են եղել Զեմֆիրայի՝ Թել Ավիվում կայացած համերգիին: Արտիստների համատեղ լուսանկարն իր բլոգում հրապարակել է Ռենետա Լիտվինովան, հայտնում է StarHit-ը:
Հոկտեմբերի 8-ին Զեմֆիրան թողարկել է «Զեմֆիրա ատ Լուկա» անունով մինի ալբոմ եւ մեկնել է հյուրախաղերի։ Ավելի ուշ տեղեկություններ են տարածվել, որ Զեմֆիրայի ստեղծագործությունները նույնպես հանվել են ռուսական ռադիոկայանների եթերներից՝ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության վերաբերյալ նրա քննադատական արտահայտությունների պատճառով։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին Ալլա Պուգաչովան երեխաների հետ լքել էր երկիրը եւ մեկնել Իսրայել: