
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ կնքվելու է խաղաղության պայմանագիր:
«Վաշինգտոնում Սալիվանի և Հաջիևի հետ հանդիպման ժամանակ քննարկել ենք խաղաղության պայմանագրի գնալու ժամանակացույցը, այսինքն մինչև տարեվերջ պայմանագիր ունենալ։ Նաև դելիմիտացիայի հարցը, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև տարեվերջ դելիմիտացիա է տեղի ունենալու»,- ասել է նա։