Հայտնի է դարձել Balenciaga ապրանքանիշի Lay’s չիփսերի տուփի տեսքով պայուսակի արժեքը. աքսեսուարը կվաճառվի 1800 դոլարով։ Այս մասին հայտնում է Hypebeast հրատարակությունը։
Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակներում հոկտեմբերի 2-ին կայացել է Balenciaga-ի ցուցադրությունը, որի ժամանակ բրենդի կրեատիվ տնօրեն Դեմնա Գվասալիան ներկայացրել է Lay’s չիփսերի տուփի տեսքով պայուսակ։ Ըստ Hypebeast-ի՝ հորթի կաշվից պատրաստված այս մոդելը կարժենա 1800 դոլար։ Նշվում է, որ այն վաճառքի կհանվի 2022 թվականի վերջին։
2022 թվականի ձմեռային ցուցադրությանը Balenciaga-ն ներկայացրել է պայուսակ՝ աղբի տոպրակի տեսքով։ Այս աքսեսուարը վաճառվել է 1790 դոլարով։