Վերջերս պարզվել է, որ BTS k-pop խմբի անդամները պատրաստվում են զորակոչվել բանակ։ Ավելին, արվեստագետներին չեն ցանկանում ազատել զորակոչից, և այդ հարցը նույնիսկ ամենաբարձր մակարդակով է քննարկվում։
Բացի այդ, վերջերս Կորեայի ռազմական անձնակազմի վարչության հանձնակատարը նշել է, որ հանրաճանաչ խմբի անդամների զորակոչվելը «ցանկալի է»՝ երկրի ռազմական համակարգի արդարացիությունը ցույց տալու համար, հայտնում է Rambler-ը։
Հարկ է նշել, որ Հարավային Կորեայի օրենքը պարտավորեցնում է 18-ից 35 տարեկան բոլոր աշխատունակ տղամարդկանց զինվորական ծառայություն անցնել։ Իսկ ծառայության տեւողությունը 18-ից 21 ամիս է։
Հարցվածների մոտ 61%-ը կողմ է արտիստներին արտոնություններ տրամադրելու գաղափարին, իսկ մեկ այլ հարցման մասնակիցների 54%-ն ասել է, որ BTS-ի անդամներից պահանջվում է ծառայել բանակում: Վերջնական որոշումը կկայացվի առաջիկայում։