Վերջերս Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը թողարկել է իր անձնական փոդքաստը, որը կոչվում է Archetypes եւ այն օգոստոսի վերջի դարձել էր Spotify-ի ամենաշատ լսվող փոդքասթը ԱՄՆ-ում, Կանադայում, ՄԲ-ում, Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում:
Նախօրեին թողարկված նոր դրվագը, որի հյուրեր են եղել Կոնստանս Վուն, Դիպիկա Պադուկոնը եւ Ջենի Սլեյթը, կոչվել է «Հիստերիա»։
Այս անգամ Մեգանը քննադատել է How I Met Your Mother and Clinic սերիալը եւ կարծիք հայտնել այն մասին, որ գրողները, կանանց մասին խոսելիս, չպետք է օգտագործեն «խելագար» բառը։
«Ես շատ բացասական եմ վերաբերվում այս բառին, այս պիտակին, այն բանին, որ այդքան անզգույշ են վարվում։ Այն հսկայական վնաս է հասցնում հասարակությանը եւ կանանց՝ սկսած փլուզված հարաբերություններից եւ ընտանիքներից մինչեւ փլուզված հեղինակություն եւ կարիերա: Կանայք վախենում են այս խարանը կրել, ուստի իրենց խնդիրների մասին չեն խոսում։ Այդ պատճառով նրանք, ովքեր իրական խնդիրներ են ունենում, օգնություն եւ աջակցություն չեն ստանում», – խոստովանել է Մեգանը փոդքաստի ընթացքում:
Նա նաեւ խոստովանել է, որ իր հուզական պահերին ամուսինը՝ արքայազն Հարրին իրեն խորհուրդ է տվել հոգեբանի այցելել:
« Շնորհակալ եմ ամուսնուս, ով իմ ծանր հուզական շրջանում ուղղորդեց ինձ հոգեթերապեւտի ծառայությանը դիմել», -ասել է Մեգանը:
Հիշեցնենք, որ փոդքաստում Մեգան Մարքլը զրուցում է հայտնի կանանց հետ եւ նրանց հետ քննարկում գենդերային կարծրատիպերի ազդեցությունը նրանց կարիերայի եւ կյանքի վրա։ Archetypes-ի առաջին հյուրը թենիսիստ Սերենա Ուիլյամսն էր, ում հետ զրուցել են՝ վերջերս մեծ սպորտից հեռանալու մասին։