Ռուսական զորքերը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ համագործակցող Իրանի հրահանգիչներին ուղարկել են Ուկրաինայի գրավյալ տարածքներ, որպեսզի ռուսական բանակին սովորեցնեն, թե ինչպես օգտագործել դրոն-կամիկաձեները:
Այդ մասին հայտնում է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը (ISW): Աղբյուրի փոխանցմամբ, իրանցի հրահանգիչները տեղակայվել են, մասնավորապես, Ղրիմում և Խերոսնի տարածաշրջանում, որպեսզի ռուս զինվորներին սովորեցնեն՝ ինչպես օգտագործել հարվածային ԱԹՍ-ները: