Չինաստանը հիշում է ամերիկացի պաշտոնաթող գեներալ Ուեսլի Քլարքի խոսքերն այն մասին, որ ԱՄՆ-ը ծրագրում էր հինգ տարում ջախջախել յոթ երկրների կառավարություններին։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը։
«Երբ միայն մուրճ ունես, ամեն ինչ մեխի է նման», – նրա խոսքերն է մեջբերել ՌԻԱ Նովոստի-ն։ Հենց այս արտահայտությունն է արել ԱՄՆ պաշտոնաթող զինվորական ղեկավար Ուեսլի Քլարկը 2007 թվականին։
Ամերիկացի ռազմական գործիչն այդ ժամանակ հայտարարել էր, թե Պենտագոնը մտադիր է ջախջախել Իրաքի, Սիրիայի, Լիբանանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի և Իրանի կառավարություններին:
Միաժամանակ հայտնի չեն եղել այդ գործողությունների կոնկրետ պատճառները։