Ո՞ր մթերքներն են օգնում նվազեցնել դաշտանային ցավը
Advertisement 1000 x 90

Ո՞ր մթերքներն են օգնում նվազեցնել դաշտանային ցավը

Դիետան, որը հարուստ է մթերքներով, ինչպիսիք են միսը, կարագը, շաքարը, աղը եւ սուրճը, ավելացնում են դաշտանային ցավերը: Նման եզրակացության են եկել Թեմփլ համալսարանի բժիշկները:

«Մթերքներից շատերը, որոնք սիրում են ուտել երիտասարդները, նպաստում են բորբոքմանը: Սրանք երշիկեղեn, շաքար եւ տրանս ճարպեր պարունակող մթերքներ են: Եթե ​​ հավատարիմ մնաք «հակաբորբոքային» սննդակարգին՝ սննդակարգում ներառեք մրգեր, բանջարեղեն, ձիթապտղի յուղ, ինչպես միջերկրածովյան սննդակարգում, ապա սպազմերը ավելի քիչ կլինեն», – ասում են հետազոտողները:

Ավելի վաղ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանայք, ովքեր գազավորված ըմպելիք են խմում եւ միս են ուտում, ավելի հաճախ են ցավ զգում դաշտանային ցիկլի ընթացքում, քան այն կանայք, ովքեր ավելի շատ մրգեր եւ բանջարեղեն են օգտագործում:

Հետազոտողների կարծիքով, դաշտանային ցավերի ուժգնությունը մասամբ ազդvում է օմեգա-3 եւ օմեգա-6 ճարպաթթուների միջեւ անհավասարակշռությունից: Սննդակարգում օմեգա-6-ի համամասնության նվազմամբ եւ օմեգա-3 թթուների համամասնության ավելացմամբ, պրոստագլանդինների արտադրությունը կնվազի՝ մեղմելով դաշտանային ցավերը:

Omega-3-ը առկա է այնպիսի մթերքներում, ինչպիսիք են սաղմոնը, թունան, սարդինան, ոստրեներըը, ընկույզը, չիայի եւ կտավատի սերմերը:

news.am