Այս ամառ Բեյոնսեն թողարկել է վերջին վեց տարիների առաջին եւ երկար սպասված 7-րդ սոլո ալբոմը` Renaissance-ը: Այն միանգամից առաջատար դիրք է զբաղեցրել համաշխարհային հիթ շքերթներում, ինչի շնորհիվ երգչուհին ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում: Սակայն, ինչպես նախորդ անգամներում, այս անգամ եւս փոփ դիվան հայտնվել է քննարկումների եւ քննադատությունների կենտրոնում. նրան մեղադրել են գրագողության, արտահայտությունների սխալ եւ վիրավորական կիրառման համար, որի հետեւանքով նա նույնիսկ ստիպված է եղել կտրել երգի որոշ հատվածներ: Քննադատությունները այսքանով չեն ավարտվել:
Այս անգամ քննադատությունների է արժանացել ալբոմի շապիկը: Կորսետի հեղինակը, որով երգչուհին լուսանկարվել է շապիկի համար, կատարած աշխատանքի դիմաց չի վարձատրվել: Ավելին, նրա անունը ոչ մի տեղ նշված չէ: