
«Պաղի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսին դարձել է ֆրանսիական ակումբի հանդերձարանի առաջատարը։ Հարձակվողն ունի նույն ազդեցությունը ՊՍԺ-ում, ինչ ուներ «Բարսելոնայում», հայտնում է Radio Marca-ն:
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն և շատ այլ խաղացողներ կարծում են, որ հանդերձարանում ստեղծված իրավիճակը ամենաբարենպաստ միջավայրը չէ Չեմպիոնների լիգայում հաղթելու համար, հայտնում է աղբյուրը։
Մեսսին իր երկրորդ մրցաշրջանն է անցկացնում ՊՍԺ-ում։ Նա «Բարսելոնայից» հեռացել է 2021 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին Ֆրանսիայի առաջնությունում մասնակցել է թիմի բոլոր ինը հանդիպումներին՝ դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ի համաձայն՝ Մեսիի շուկայական արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո:
Արգենտինացին «Բարսելոնայի» շրջանավարտ է։ Նա իր դեբյուտը ավագ տարիքում նշել է 2004 թվականին։ Կատալոնական ակումբի հետ նա նվաճել է 35 տիտղոս։ Հարձակվողը 6 անգամ արժանացել է «Ոսկե գնդակին»: