Ֆրանսիան առաջին անգամ սկսել է բնական գազ մատակարարել Գերմանիային
Advertisement 1000 x 90

Ֆրանսիան առաջին անգամ սկսել է բնական գազ մատակարարել Գերմանիային

Ֆրանսիան առաջին անգամ սկսել է բնական գազ մատակարարել Գերմանիային, հայտարարել է ֆրանսիական GRTgaz գազային ցանցի օպերատորը, քանի որ Բեռլինը ձգտում է դիվերսիֆիկացնել իր էներգամատակարարումը ռուսական գազի մատակարարումների կրճատումից հետո, հաղորդում է AP-ն:

GRTgaz-ի հայտարարության մեջ ասվում է, որ ֆրանսիական սահմանամերձ Օբերգայլբախ գյուղում երկու երկրները կապող գազատարը սկսել է նախնական օրական 31 գիգավատտ/ժամ հզորություն մատակարարել:

Ակնկալվում է, որ ի վերջո այդ քանակը կաճի մինչեւ օրական 100 գիգավատտ/ժամ, ինչը Գերմանիայում գազի ընդհանուր սպառման 2 տոկոսից քիչ է, ըստ Ֆրանսիայի էներգետիկ անցման նախարարության տվյալների:

Գերմանիայի ցանցային կարգավորող գործակալության ղեկավար Կլաուս Մյուլլերը Twitter-ում ֆրանսերեն շնորհակալություն է հայտնել GRTGaz-ին՝ հավելելով, որ ««Սաար»-ով ֆրանսիական գազի մատակարարումները օգնում են Գերմանիայի մատակարարումների անվտանգությանը»:

Թեեւ Գերմանիայի գազի պահեստարանները ներկայումս գրեթե 95 տոկոսով լցված են, պաշտոնյաներն ասում են, որ այս ձմռանը քաղաքացիները ստիպված կլինեն խնայել գազը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անցյալ ամիս հայտարարել էր, որ Ֆրանսիան եւ Գերմանիան պայմանավորվել են էներգետիկ համերաշխության համաձայնագրի շուրջ։ Ֆրանսիան կօգնի Գերմանիային գազի մատակարարման հարցում, իսկ Գերմանիան ավելի շատ էլեկտրաէներգիա կարտադրի՝ Ֆրանսիային պահանջարկի պիկ ժամանակահատվածներում մատակարարելու համար:

news.am



Նման նյութեր