Բժիշկը մարսողությունը բարելավելու պարզ միջոց է նշել
Advertisement 1000 x 90

Բժիշկը մարսողությունը բարելավելու պարզ միջոց է նշել

Ճաշի ընթացքում կամ դրանից հետո չափավոր քանակությամբ ջուրը կբարելավի մարսողությունը, «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է գաստրոէնտերոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Եկատերինա Քաշուխը։

«Ջրային հավասարակշռությունը շատ կարևոր է ամբողջ օրգանիզմի համար։ Հեղուկն օգնում է քայքայել սնունդը, որպեսզի մեր օրգանիզմը կարողանա ներծծել սննդանյութերը»,- պարզաբանել է մասնագետը՝ հավելելով, որ չպետք է սահմանափակել ջուր խմելը՝ նախապաշարմունքներից ելնելով, որ այն վնասակար է մարսողության համար։ Բժիշկն ընդգծել է, որ առաջացող ծարավը պետք է ժամանակին հագեցնել և չանհանգստանալ մարսողական հյութերի հեղուկով «նոսրացման» համար։ Ըստ բժշկի՝ առողջ մարդիկ միշտ բավականաչափ հեղուկ ունեն, որ սնունդը քայքայվի և կլանվի։