Թբիլիսիում պահանջում են քաղաքապետ Կախա Կալաձեի հրաժարականը
Advertisement 1000 x 90

Թբիլիսիում պահանջում են քաղաքապետ Կախա Կալաձեի հրաժարականը

Վրաստանի խորհրդարանի մոտ տեղի է ունենում Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հրաժարականի պահանջով ցույց։ Մի քանի ժամ առաջ նույն պահանջներով ակցիա էր սկսվել մայրաքաղաքի քաղաքապետարանի շենքի մոտ։

Պատճառը Վակեի այգում տեղի ունեցած ողբերգությունն է։ Այսօր երեք դեռահասներ հոսանքահարվել են, երբ իջել են նորաբաց ջրավազանի մոտ։ 13-ամյա աղջիկը մահացել է, ևս երկու տուժած դեռահաս հոսպիտալացվել են։

Այսօր քաղաքապետարանը ֆեյսբուքյան իր էջից հեռացրել է հոկտեմբերի 12-ին տեղադրված գրառումը, որում հաղորդվում էր, որ Վակեի այգում գտնվող ջրավազանի վերանորոգումն ավարտվել է։

Ցուցարարները «Թող հրաժարական տա մարդասպան Կալաձեն», «Կալաձե, գլուխդ հանիր Instagram-ից» գրությամբ պաստառներ են իրենց հետ բերել։



Նման նյութեր