
Այս գիշեր հրդեհ է բռնկվել Սարի թաղի տներից մեկում: ԱԻՆ հաղորդմամբ, դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արագ արձագանքման ուժերը, երեք մարտական հաշվարկ:
Դեպքի վայրում է գտնվել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.39-ին, մարվել 03.51-ին: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 7/2 տանը:
Այրվել են հյուրասենյակի փայտյա դուռը և պատուհանը (մոտ 3 քմ), գույքը՝ ամբողջությամբ (հեռուստացույց, բազմոց, 2 բազկաթոռ), խոհանոցի փայտյա պատուհանը (մոտ 1.5 քմ), գույքը՝ ամբողջությամբ (սառնարան, լվացքի մեքենա և այլ կենցաղային իրեր) և ննջասենյակի փայտյա դուռը (մոտ 1.5 քմ):