Ղրիմի կամրջի պայթյունի գործով կալանավորվածների թվում 3 հայ կա
Advertisement 1000 x 90

Ղրիմի կամրջի պայթյունի գործով կալանավորվածների թվում 3 հայ կա

Սիմֆերոպոլի շրջանային դատարանը կալանավորել է Ղրիմի կամրջի վրա ահաբեկչական գործողության քրեական գործով անցնող հինգ անձանց. հաղորդում է «Ինտերֆաքսը»: Նշվում է, որ կասկածյալները դատարանի որոշմամբ կալանքի տակ կմնան առայժմ մինչև դեկտեմբերի 8-ը։ Դրանց թվում են Արտյոմ Ազատյանը, Գեորգի Ազատյանը, Ռոման Սոլոմկոն, Վլադիմիր Զլոբին, Արթուր Թերջանյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթել՝ փլուզելով ավտոմոբիլային ճանապարհի երկու թռիչքուղի։ Պայթյունից զոհվել էր չորս մարդ։

Ընդհանուր առմամբ՝ ՌԴ քննչական կոմիտեն հաստատել է պայթյունի 12 մասնակցի։ ԱԴԾ-ն հայտնել է ութ մարդու ձերբակալության մասին, որոնց թվում են հինգ ռուսաստանցի և Ուկրաինայի ու Հայաստանի երեք քաղաքացի:

 



Նման նյութեր