Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքահորում պայթյունից հետո 49 աշխատող արգելափակված է մնացել ներսում, ասել է Բարթին նահանգի նահանգապետ Նուրթաջ Արսլանը։
Ավելի վաղ CNN Turk-ը հայտնել էր, որ պայթյունը տեղի է ունեցել Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքում եւ փլատակների տակ աշխատողներ են մնացել։ A Haber հեռուստաալիքը, վկայակոչելով տեղի իշխանություններին, հայտնում է, որ 300 մետր խորության վրա գտնվող պայթյունի վայրում գտնվել է 115 բանվոր, նրանցից մի քանիսը տարհանվել են։
Նրա խոսքով՝ պայթյունի պատճառը դեռեւս հայտնի չէ։
Թուրքիայի ներքին գործերի եւ էներգետիկայի նախարարության ղեկավարներ Սուլեյման Սոյլուն եւ Ֆաթիհ Դոնմեզը նախագահ Թայիփ Էրդողանի հանձնարարությամբ գնացել են երկրի հյուսիսում գտնվող հանքումի տարածք, որտեղ տեղի է ունեցել պայթյունը։
Արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ հետեւանքների վերացման գրասենյակից հայտնել են, որ պայթյունի պատճառը տրանսֆորմատորն է եղել։