SpaceX-ը չի կարող «անվերջ» ֆինանսավորել Starlink-ի ինտերնետային ծառայությունն Ուկրաինայում եւ ուղարկել եւս մի քանի հազար տերմինալներ, ասել է ընկերության ղեկավար Իլոն Մասկը՝ CNN-ի զեկույցից հետո այն մասին, որ ընկերությունը խնդրել է Պենտագոնին՝ վճարել իր հաշիվները:
«SpaceX-ը չի պահանջում վերադարձնել նախկին ծախսերը, սակայն չի էլ կարող անվերջ ֆինանսավորել գոյություն ունեցող համակարգերի համար եւ եւս մի քանի հազար տերմինալներ, ուղարկել: Սա հիմնավորում չունի»,- թվիթերում գրել է Մասկը:
Նա նշել է, որ Starlink-ը ամսական մոտ 20 միլիոն դոլար է ծախսում՝ Ուկրաինայում արբանյակային ծառայություններին աջակցելու համար։ Վերջերս SpaceX-ը մոտ 80 միլիոն դոլար է ծախսել Starlink-ն Ուկրաինայում մեկնարկելու եւ աջակցելու նպատակով։
Հինգշաբթի օրը CNN-ը հաղորդել է, որ SpaceX-ն անցյալ ամիս նամակ է ուղարկել Պենտագոնին, որում ասվում է, որ չի կարող շարունակել ֆինանսավորել Starlink ծառայությունն Ուկրաինայում եւ հնարավոր է դադարեցնի ֆինանսավորումը, քանի դեռ ԱՄՆ զինված ուժերը ֆինանսավորում չեն տրամադրում:
Մասկը փետրվարի վերջին ակտիվացրել է Starlink-ը Ուկրաինայում, ինչից ի վեր SpaceX-ը ընկերությանը տրամադրել է հազարավոր տերմինալներ: