Ինչպե՞ս խոնավացուցիչի եւ թերմոստատի միջոցով զսպել վիրուսների տարածումը․ հետազոտություն
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս խոնավացուցիչի եւ թերմոստատի միջոցով զսպել վիրուսների տարածումը․ հետազոտություն

Ալբերտայի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ օդի միջին խոնավության դեպքում օդում կորոնավիրուսի եւ գրիպի վիրուսի գոյատեւման մակարդակը նվազագույն է: Արդյունքները հրապարակվել են PLoS ONE ամսագրում։

24 ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ հարաբերական խոնավության բարձրացումը միջինից (40–60 տոկոս) մինչեւ բարձր (>60 տոկոս) կապված է SARS-CoV-2 վիրուսի գոյատեւման կրճատման հետ։ Որոշ ուսումնասիրությունների համաձայն՝ հարաբերական խոնավության բարձրացումը միջինից բարձր (>60 տոկոս) մեծացնում է վիրուսների գոյատեւումը:

Նոր հետազոտության մեջ ուսումնասիրվել է գրիպի A եւ B շտամները՝ պայմանավորված կորոնավիրուսների հետ նրանց նմանությամբ: Գրիպի փոխանցումը զգալիորեն կրճատվել է՝ պահպանելով սենյակային ջերմաստիճանը 20°C միջին (50 տոկոս) կամ բարձր (80 տոկոս) հարաբերական խոնավությամբ: Հետաքրքիր է, որ հարաբերական խոնավության աճը, որին հաջորդում է ջերմաստիճանի նվազումը, ընդհակառակը, բարելավել է վիրուսների գոյատեւումը:

Այս ցուցանիշների իմացությունը թույլ կտա ապագայում արդյունավետորեն կարգավորել ջերմաստիճանը եւ խոնավությունը տարածքներում՝ համավարակների ժամանակ վիրուսների տարածումը նվազեցնելու համար:

news.am