ԱՄՆ-ում հասարակական, քաղաքական բևեռացումը շարունակում է խորանալ: Այդ մասին են վկայում օրերս ԱՄՆ-ում անցկացված սոցոլոգիական հարցման արդյունքները: Ըստ արդյունքների` հարցմանը մասնակցած քաղաքացիների 40 տոկոսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ելքով պայմանավորված, հարազատների կամ ընկերների հետ իրենց հարաբերությունները վատթարացել են:
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությանը, դեռ 2016 թվականի նոյեմբերին անցկացված սոցհարցումը ցույց էր տալիս, որ այդ ցուցանիշը զգալիորեն ցածր է եղել` կազմելով 26 տոկոս: Այդ ժամանակ հարազատների հետ հարաբերությունների վատթարացման պատճառը նախընտրական քարոզարշավն էր:
Հարցման մասնակիցների կեսը կարծում է, որ 8 տարի ղեկավարած Օբամայի վարչակազմից հետո ԱՄՆ-ն դարձել է ավելի պառակտված: Հարցվածների 77 տոկոսը կարծիք է հայտնել այն մասին, որ ամերիկացիները ներկայում ավելի անհանդուրժող են դարձել միմյանց քաղաքական հայացքների նկատմամբ: Այս ցուցանիշը 7 տոկոսով ավելին է նոյեմբերին անցկացված հարցման տվյալներից:
Միայն հարցվածների 11 տոկոսն է կարծում, որ երկրում քաղաքական հանդուրժողականության մակարդակը բարձրացել է: Հարցումն անցկացվել է 2016 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2017 թվականի փետրվարի 1-ը: Հարցմանը մասնակցել է հազար պոտենցիալ ընտրող երկրի տարբեր հատվածերից: