Չարագործը փորձել է ներխուժել Քիմ Քարդաշյանի տուն։ Ըստ TMZ-ի՝ տղային հաջողվել է մտնել առանձնատան տարածք, սակայն նրան անմիջապես հայտնաբերել են անվտանգության աշխատակիցները։ Ոստիկանությունը շտապ արձագանքել է զանգին եւ բերման է ենթարկել Դեանդրե Ուիլյամսին։ Հաղորդվում է, որ սա նրա առաջին հանցագործությունը չէ։ Նախկինում տղան մեղադրվում էր ծեծի եւ մասնավոր տարածք ներխուժելու մեջ։





