Լրագրող և հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը սոցիալական ցանցերում «Աստղային պատերազմներ» դիտելուց հետո կիսվել է իր տպավորություններով։
Սոբչակը պատմել է, որ ֆիլմը ցույց է տվել որդուն՝ Պլատոնին։ Նա «Աստղային պատերազմները» անվանել է «գեղեցիկ» և «խելացի» ֆիլմ։ Նա նաև նշել է, որ համաշխարհային առաջնորդները պետք է իրենց համար որոշ մտքեր դուրս գրեն ժապավենից։
«Ես մեծ մարտիկի եմ փնտրում։ ԲԱՅՑ! Մեծ պատերազմները ոչ մեկին մեծ մարտիկ չեն դարձնում: Ատելությունը ամենակարճ ճանապարհն է դեպի մութ աշխարհ։ Լավ կլինի, որ աշխարհի բոլոր առաջնորդները հավաքվեն, նստեն և լսեն վարպետ Յոդային»,- գրել է Սոբչակը։