ԱՄՆ Ֆլորիդա նահանգից 43-ամյա Յան Քրիստոֆեր Բաունախը բարկացել է նախկին կնոջ վրա, սպանել նրան և այրել նրա մարմինը մետաղյա տակառի մեջ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Նախկինում տղամարդը բազմիցս մեղադրվել է երեխաների և իր կնոջ՝ Քեթիի նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ: Մասնավորապես, 2021 թվականի նոյեմբերին նա ձերբակալվել է կնոջը ծեծի ենթարկելու համար, իսկ այս տարվա սեպտեմբերին նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին՝ երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի պատճառով:
Հաճախակի ծեծի պատճառով Քեթին լքել է ամուսնուն, սակայն մի քանի շաբաթ անց՝ սեպտեմբերի 29-ին, որոշել է զանգահարել նրան անձնական իրերի համար։ Մինչ այդ նա երեխաներին թողել էր ընկերոջ մոտ և խոստացել, որ շուտով կվերադառնա, բայց այդպես էլ չի վերադարձել։
Հաջորդ օրը ոստիկանները Բաունախի տան մոտ հայտնաբերել են Քեթիի մեքենան։ Տղամարդը արգելել է նրանց մուտք գործել տարածք, ուստի քննիչները ստիպված են եղել խուզարկության հրաման ստանալ:
Տանը հայտնաբերվել է ատրճանակ, որսորդական հրացան և արյան հետքեր։ Հետագայում հետաքննիչները տան մոտ գտնվող փողոցում հայտնաբերել են մետաղյա տակառ, որից քայքայված մսի հոտ էր գալիս: Կողքին ընկած էր մարդու ծնոտ։
Ոստիկանությունը կասկածում է, որ Բաունախը սպանել է նախկին կնոջը և այրել նրա մարմինը տակառում։ Հարցաքննության ժամանակ տղամարդը հերքել է իր առնչությունը սպանությանը, սակայն խոստովանել է, որ վիճաբանել է Քեթիի հետ և զայրացել է նրա վրա՝ խափանման միջոցի պատճառով։
Տղամարդը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել առաջին կարգի սպանության և ապացույցների ոչնչացման համար։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում կամ մահապատիժ։