1954 թվականի հոկտեմբերի 17-ին ծնվել է երգչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը:
Երգչուհին ծնվել է Երեւանում, որտեղ էլ 1971 թվականին ավարտել է Հայֆիլմի կինոդերասանի ստուդիան, իսկ 1992 թվականին ավարտել է Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտը։ 1973-ից 1978 թվականներին եղել է «Սերպանտին» վոկալ-գործիքային անսամբլի, 1978-ից 1987 թվականներին Հայաստանի պետական էստրադային նվագախմբի մենակատա: 1988-ից 1992 թվականներին ստանձնել է «Հայեր» անսամբլի եւ մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, «Դո-ռե-մի» մրցույթի եւ վոկալ ստուդիայի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է, 2003 թվականից՝ Երեւանի մշակույթի պետական քոլեջի տնօրենը։
2008 թվականից եղել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության մի շարք նախագծերի պրոդյուսերն ու Հանրային խորհրդի «Կրոնի, սփյուռքի եւ միջազգային ինտեգրման» հանձնաժողովի անդամ: Հյուրախաղերով եղ ել աշխարհի ավելի քան 40 երկրներում՝ երգել Կոստանտին Օրբելյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Արամ Սաթյանի եւ այլ ստեղծագործողների երգեր:
2010 թվականին ստացել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի կոչում:
Երգչուհին ամուսնացած է եղել քանդակագործ դավիթ Բեջանյանի հետ, ով հայտնի է Առնո Բաբաջանյանի իր քանդակով, եւ ունի մեկ դուստր`երգչուհի Էմմին: