Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:
Ներկայանալ չցանկացող 168.am-ի զրուցակիցը տեղեկացրեց այն մասին, որ թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվելու գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը: Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաև՝ ամենայն հավանականությամբ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնին հավակնում է մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, շրջանառվում է նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի տիկնոջ՝ Աննա Տեր – Հովակիմյանի անունը, ով հայտնի է որպես Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի տնօրեն:
Մանրամասները՝ առաջիկայում:
168.am