Ռուսական ուժերի օդային հարվածների հետևանքով Ուկրաինայում էլեկտրակայանների 30%–ը շարքից դուրս է եկել: Այդ մասին թվիթերի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Նրա խոսքով, Ռուսաստանը միտումնավոր թիրախավորում է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները: «Հոկտեմբերի 10-ից Ուկրաինայում էլեկտրակայանների 30% -ը դուրս է եկել շարքից, ինչը հանգեցրել է երկրում էլեկտրականության զանգվածային անջատման: Պուտինի վարչակազմի հետ բանակցությունների տեղ չկա»,- իր հրապարակման մեջ գրել է Զելենսկին: