Ջրի մոտ երեխաների անցկացրած ժամանակը դրական ազդեցություն է ունենում նրանց հոգեվիճակի վրա մեծ տարիքում
Advertisement 1000 x 90

Ջրի մոտ երեխաների անցկացրած ժամանակը դրական ազդեցություն է ունենում նրանց հոգեվիճակի վրա մեծ տարիքում

Մարդիկ, որոնք մանուկ հասակում շատ ժամանակ են անցկացրել ջրի մոտ, մեծ տարիքում ավելի շատ ժամանակ են անցկացրել բնության մեջ եւ ավելի առողջ հոգեվիճակ են ունեցել։ Այսպիսի եզրակացության են եկել Հռոմի Լա Սապիենցա համալսարանի հոգեբանները, որոնց հոդվածը հրապարակվել է The Journal of Environmental Psychology ամսագրում։

Գիտնականներն ուսումնասիրել են 16 հազար մարդու հարցումների տվյալներն։ ամբողջ աշխարհում։ Հարցվողներին խնդրել են հիշել մանկական ապրումները՝ կապված ջրային տարածքների հետ, ինչպես նաեւ այն, թե արդյոք հաճախ են այցելել ջրային տարածքներ, որքան ժամանակ են ճամփորդել, եւ ինչ ազատությամբ են նրանց ծնողները թույլ տվել հետազոտել այդ վայրերը։

Նրանց հարցրել են նաեւ իրենց այսօրվա կյանքի մասին, այդ թվում՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում ունեցած հուզական եւ հոգեբանական բարեկեցության վերաբերյալ, նաեւ խնդրել են պատասխանել այն հարցերին, թե որքան հաճախ են նրանք ժամանակ անցկացրել ջրի մոտ կամ բնության մեջ։

Պարզվել է, որ որքան ավելի շատ հիշողություններ է ունեցել մարդը՝ կապված ջրային տարածքի մոտ գտնվելու հետ, այնքան ավելի հաճախ էլ նա գտնվել է բնության մեջ մեծ տարիքում։ Բացի այդ, նրանք ավելի հաճախ են տեղեկացրել լավ տրամադրության մասին։

Գիտնականները եզրակացրել են, որ ջրային տարածքների հետ ծանոթությունը մանուկ հասակում կարող է դրական ազդեցություն ունենալ մարդու հոգեվիճակի վրա անգամ տասնամյակներ հետո՝ դա բացատրելով բնության մեջ ավելի հաճախ գտնվելու ձգտմամբ։

news.am