Պայտ
Ժողովրդական հավատալիքների համաձայն՝ այն հաջողություն ու առողջություն է բերում: Համարվում է, որ հաջողությունը միշտ ձիու վրա է, իսկ ձիուն պայտ հարկավոր: Այն հաջողությանը ցույց կտա ճանապարհը դեպի Ձեր տուն: Պայտը ճիշտ տեղադրելը շատ կարեւոր է: Տանը դրա ճիշտ տեղակայումը տուն երջանկություն ու բարեկեցություն կբերի, իսկ տառապանքն ու հիվանդությունը կշրջանցեն Ձեզ:
Սխտոր
Աններդաշնակության ամենահավանական պատճառը չար ոգին է: Շատերն են հանդիպել այն բանին, որ տնային գործերը գլուխ չեն գալիս՝ ափսեներն են ձեռքից ընկնում, վեճեր կամ տրամադրության անկում է լինում: Չար ոգու սանձահարման ու չար աչքից խուսափելու համար, նախանշանների համաձայն, սխտոր է կիրառվում:
Խնձոր
Նախանշանների համաձայն՝ տանը խնձոր պահելը լիառատության նշան է: Իրենց թարմությամբ դրանք կապահովեն Ձեր բարձր տրամադրությունն ու թույլ չեն տա Ձեզ տխրել: Դրական էներգիան, որով խնձորները լցրել են Ձեր տունը ամռան ողջ ընթացքում, կտարածվի ու կմաքրի էներգետիկ բոլոր մակարդակները:
Զանգ
Զանգի մեղեդային ղողանջն ի զորու է վերադարձնել տան բարձր տրամադրությունը, կչեզոքացնի չար աչքն եւ ընդդիմանալ չար ուժերին: Համարվում, որ ավելի լավ է ընտրել արծաթե կամ երկաթից զանգ: Այն պետք է ունենա մաքուր ու զրնգուն ձայն:
Օճառ
Մի կտոր սովորական օճառը մաքրության ու առողջության խորհրդանիշ է: Նրա հետ շատ նախանշաններ են կապված, թեեւ այդ մասին շատերը չգիտեն: Սեփական լոգասենյակը անաղարտության ու մաքուր էներգիայի աղբյուր դարձնել ի վիճակի ժապավենով կապված գեղեցիկ տուփով օճառի փոքրիկ կտորը: