Մեծ Բրիտանիայում աճուրդի է հանվել Չարլզ III-ի և արքայադուստր Դիանայի հարսանեկան տորթի կտորը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մեծ Բրիտանիայում աճուրդի է հանվել Չարլզ III-ի և արքայադուստր Դիանայի հարսանեկան տորթի կտորը

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի և արքայադուստր Դիանայի հարսանեկան տորթի մի կտորն արարողությունից 41 տարի անց աճուրդի է հանվել, գրում է New York Post-ը։

Հաղորդվում է, որ մրգային տորթի այդ կտորը պահվել է հարսանիքի հյուրերից մեկի՝ Նայջել Ռիքեթսի մոտ, ով մահացել է այս տարվա սկզբին։ Այժմ ֆիրմային տուփով աղանդերն աճուրդի է հանվել Մեծ Բրիտանիայի Dore and Rees Auctions աճուրդում։ Ենթադրվում է, որ մեկնարկային գինը կլինի 339 դոլար, սակայն այն կարող է մի քանի անգամ ավելի մեծ գնով վաճառվել։

Արքայազն Չարլզն ու արքայադուստր Դիանան ամուսնացել են 1981թվականին։ Նրանց հարսանեկան արարողության համար պատրաստվել է 23 պաշտոնական տորթ։ Աճուրդի հանված կտորը, ամենայն հավանականությամբ, կենտրոնական մրգային տորթից է եղել, որը բաղկացած էր հինգ շերտից։ 2014 թվականին նույն տորթի մեկ այլ կտոր վաճառվել է 1375 դոլարով։