Մեգան Մարքլը դարձել է Variety ամսագրի շապիկի հերոսուհին, իսկ հարցազրույցներից մեկում պատմել է, թե ինչպիսին է Եղիսաբեթ 2-րդն իր համար։ Սասեքսի դքսուհու խոսքերը մեջբերված են հրատարակության կայքում։
«Ես ինձ երջանիկ եմ զգում, որ ճանաչում էի Էլիզաբեթ II-ին: Ես շատ շնորհակալ եմ, որ կարողացա մոտ լինել ամուսնուս՝ արքայազն Հարրիին, և աջակցել նրան, հատկապես այն ժամանակ։ Այնքան հիասքանչ է տեսնել այն ժառանգությունը, որը նրա տատիկը կարողացել է թողնել շատ առումներով»,- ասել է Մարքլը։
Արքայազն Հարիի կինը հանգուցյալ թագուհուն անվանել է «կին առաջնորդի մեծագույն օրինակ»՝ հավելելով, որ ուրախ է նրա հետ ժամանակ անցկացնելու համար։
Մեգան Մարքլը նշել է, որ Էլիզաբեթ 2-րդի մահը «դժվար ժամանակաշրջան» էր, սակայն արքայազն Հարրին «միշտ լավատես» է։ «Այժմ թագուհին վերամիավորվել է իր ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի հետ», – ասել է Սասեքսի դքսուհին:
Թագուհի Եղիսաբեթ II-ը մահացել է Շոտլանդիայի Բալմորալ ամրոցում՝ սեպտեմբերի 8-ին: Արքայազն Հարրին կարողացավ այնտեղ հասնել նրա մահից մի քանի ժամ անց: